| Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 117 հոդվածի հատկանիշներով: Ինչպես Դիլիջանից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ, 26-ամյա Գարեգին Ավագյանի նկատմամբ: Ապրիլի 21-ին՝ գիշերը ժամը 04.00-ի սահմաններում, գողություն անելու նպատակով կոտրելով Դիլիջան քաղաքում Կալինինի 162 տան հարևանությամբ գործող խանութ-կրպակի պատուհանափեղկը՝ Գ.Ավագյանը ներս է մտել և խանութից գողացել 49000 դրամ, խմիչքներ, ծխախոտ, քաղցրավենիք, ինչպես նաև չօգտագործված բջջային հեռախոս: Այս ընթացքում տան շունը սկսել է հաչալ: Մանրամասները՝ www.tert.am |